Սեւ ծովի ուկրաինական ափերի մոտ հնագույն ռազմանավ է հայտնաբերվել: Հնագետների կարծիքով, դա այդ տարածաշրջանում հայտնաբերված հնագույն նավն է, որը թվագրվում է մ.թ. ա. V դարին, տեղեկացնում է «Ռադիուսը»:
«Ժանակաշրջանն օգնել են որոշել նավի վրա պահպանված մեծ քանակությամբ անտիկ սափորները»,-պատմել է Ստորջրյա հետազոտույունների սեւծովյան կենտրոնի տնօրեն Սերգեյ Վորոնովը:
Չի հստակեցվում, թե կոնկերտ որտեղ է գտնվում նավը: Կենտրոնի մասնագետների տվյալներով` այսօրվա դրությամբ սեւծովյան եւ Ազովի ավազաններում հաշվվում է ավելի քան 2500 խորտակված նավ եւ 24 ստորջրյա քաղաք:





























