Տրանսկովկասյան մայրուղին, որը Ռուսաստանը կապում է Հարավային Օսիային, ձնահոսքի սպառնալիքի պատճառով փակ է ավտոտրանսպորտի երթեւեկության համար, հայտնել են Հարավային Օսիայի գծով ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Եղանակային անբարենպաստ կանխատեսումը, ձնահոսքերի վտանգը Հարավային Օսիայի լեռներում կպահպանվի մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Gazeta.ru-ն հայտնում է, որ դեկտեմբերի 23-ի երեկոյան ձյան եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արգելվել է նաեւ Ռազմա-վրացական ճանապարհով երթեւեկությունը, որն անցնում է Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով:




























