IDS Borjomi ստուգողական փաթեթը գնելու մրցույթում հաղթել է «Ալֆա բանկը»: Գործարքի արժեքը կարող է կազմել 300 մլն դոլար, իսկ բուն գործարքը մինչեւ տարեվերջ փակ է:

Ըստ «Կոմերսանտ» թերթի աղբյուրների՝ «Ալֆայի» կառույցները որոշել են  չգնել ամբողջ բիզնեսը հիմնական սեփականատերերից` հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքից, այլ գործող բաժնետերերին թողնել արժեթղթերի  15-ից 30% -ը:

Մյու հավակնորդների շարքում անվանվել են նաեւ Standard Capital-ը, TPG-ն, Klever Asset Management-ը, «Սիստեման», «Ալֆա գրուպին» կից հիմնադրամը, ինչպես նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին կից հիմնադրամներից մեկը:

 «Ալֆա գրուպի» աղբյուրը ճշտել է, որ բանկը կարող է  լիովին կամ մասնակի ֆինանսավորել այդ գործարքը: Ըստ նրա տեղեկությունների` տվյալ պահին կողմերը մտադրությունների մասին համաձայնագիր են ստորագրել: 

Պատարկացիշվիլիի այրի Ւննա Գուդավաձեի ներկայացուցիչը հաստատել է, որ ընտանիքը դիտարկում է ընկերության վաճառքի հնարավորությունը:

Դեկտեմբերի 20-ին IDS Borjomi-ի նկատմամբ «Ալֆա գրուպի» հետաքրքրության մասին հայտնել էր Պետդումայի Անվտանգության եւ  հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Լուգովոյը` ելույթ ունենալով Պետդումայում:   Ըստ նրա տվյալների`  Պատարկացիշվիլիի  ընտանիքը Բորիս Բերեզովսկու հետ գաղտնի համաձայնություն է կնքել, ըստ որի`  փախստական օլիգարխը ստանում է ընտանիքի ակտիվների վաճառքից ստացված  արդյունքների կեսը: