Վատիկանի թանգարանների տնօրեն Անտոնիո Պաոլուչին դեկտեմբերի կեսերին որոշել է Սիքստինյան կապելլա այցելելողներին մաքրել փոշեկուլով: «Կմաքրենք փոշուց,  կթարմացնենք եւ կսառեցնենք», - ասում է նա զբոսաշրջիկներին:

Corriere della Sera թերթին նա պատմել է, որ շենք մտնելուց անմիջապես առաջ սարքավորումներով հատուկ գոտի  կլինի, որտեղ կլինեն կոշիկ մաքրող գորգ,  փոշի ներծծող սարք պատերին եւ մարդկանց թարմացնող սարքավորում: 

Ըստ Պաոլուչիի` ամեն տարի տաճար այցելող 20 հազար մարդու փոշին, քրտինքը նստում են Միքելանջելոյի, Բոտիչելիի, Պերուջինոյի եւ այլ վարպետների 500-ամյա  որմնանկարներին ` նրանց մեծ վնաս հասցնելով, հաղորդում է vesti.ru-ն:

Պաոլուչին  կողմ է զբոսաշրջիկների այցելությունների կրճատմանը: Նրա կողմից են նաեւ գիտնականները, որոնք հայտարարում են, թե ամբոխը վաղ թե ուշ կարող է ոչնչացնել Վերածննդի դարաշրջանի  մեծագույն հուշարձանը: