ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկյան գրող Քեյջ Բեյքերը: Բեյքերը ծնվել է 1952թ. հունիսի 10-ին Հոլիվուդում: Նրա անսովոր անունը հիբրիդ է՝ կազմված իր տատիկների անունների առաջին տառերից՝ Քեյթ եւ Ջենեւյեւա:

Մինչ գրող դառնալը, Քեյջը եղել է նկարիչ-ձեւավորող, նկարել որմնանկարներ, զբաղեցրել մի քանի փոքր պաշտոններ, աշխատել «San Luis Obispo» թերթի գովազդային հայտարարությունների բաժնում:

1970-ականներից համագործակցել է «Կենդանի պատմության կենտրոնի», ապա՝ դրա հիման վրա ձեւավորված «As You Like It Productions» ընկերության հետ, գրել է սցենարներ, եղել ռեժիսորի ասիստենտ եւ ռեժիսոր, 20 տարի եղիսաբեթյան շրջանի անգլերեն է դասավանդել բեմի համար:

Նա առաջին անգամ տպագրվել է 1997թ. «Asimov's Science Fiction» հանդեսում «Noble Mold» ակնարկով: Եւ այդ ժամանակվանից լուրջ հաջողությունների է հասել: Վերջին տարիներին բնակվել է կալիֆոռնիական Փիսմո-Բիչ քաղաքում՝ օվկիանոսի ափին: