2008թ. փետրվարի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընթացող բազմահազարանոց շուրջօրյա հանրահավաքներում ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակության առջեւ ելույթ ունենալիս Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը արդյոք շրջանցո՞ւմ էր գերտերությունների հնարավոր արձագանքը, նրանցից ակնկալվող գնահատականները: Եվ առհասարակ` այդ շրջանում հզոր Շարժումը ղեկավարելով` արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը գերտերություններից ազդանշաններ չէ՞ր սպասում... Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Միանշանակ` այո, սպասում էր: Հետեւաբար հարց է ծագում` ինչո՞ւ շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով` Լ. Տեր-Պետրոսյանը որոշեց բացատրել, թե որքան վտանգավոր է, երբ առաջնորդները սպասում են գերտերությունների որոշումներին»,- գրում է «Առավոտը»։

Հասանելի է
englishՏեղադրություն




























