Հայաստանի սպառողների ասոցիացիան ավարտել է մանրածախ առեւտրում հավկիթի եւ հավամթերքի որակի ստուգումները: Ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել երեք տնտեսվարող սուբյեկտների մոտ: Նրանց անուունները չենք նշի, քանի որ արդյունքներն ստացվել են համեմատաբար ոչ մեծաթիվ նմուշներում եւ դեռ կրկնակի ստուգմամբ չեն հաստատվել:
Ընդհանուր առմամբ արդյունքները դրական են եղել. երեք ֆաբրիկաների հինգ նմուշներում աղիքային ցուպիկների բակետրիաների եւ պեստիցիդների ցուցանիշները մի փոքր գերազանցել են թույլատրելիի սահմանը: Այդուհանդերձ, ըստ Ա. Պողոսյանի, պետք չէ միանգամից մեղադրել արտադրողներին անբարեխղճության մեջ. նախ պետք է պարզել, թե ինչ ջերմաստիճանի տակ է ապրանքը տեղափոխվել եւ տեղավորվել:
Ըստ նրա, յուրաքանչյուր ապրանքից եւ յուրաքանչյուր արտադրողից պետք է վերցնել ոչ թե մեկ, այլ մի քանի նմուշ. «Դա կամ խոշոր եւ լավ ֆիանսավորվող կազմակերպության կամ պետության խնդիրն է: Սակայն կան բաներ, որոնք մեր ուժերի սահամաններում են` տալ շուկայի մասին պատկերացում, որից հետո պետական մարմինները կարող են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»,-հայտարարեց Ա. Պողոսյանը:
Նմուշները գնվել են Երեւանի մանրածախ ցանցի մի քանի կետերում եւ փորձաքննության են ենթարկվել Ստանդարների ազգային ինստիտուտի, «Նարեկ» ընկերության լաբորատորիաներում, պարենամթերքի անվտանգության ծառայությունում:





























