Շվեդիայի 42-ամյա քաղաքացին, ելնելով հայտնի ճշմարտությունից, որ կախվածությունը հիվանդություն է, հասել է նրան, որ  ծանր ռոքի հանդեպ իր սերը հիվանդություն է ճանաչվել: Այժմ նա դրա համար հաշմանդամության նպաստ է  ստանում:

Ռոջեր Տուլգրենը 10 տարի շարունակ ձգտել է պաշտոնապես «հեւի մեթալի հաշմանդամ» ճանաչվել: Նա երեք անգամ բուժման կուրս է անցել տարբեր բժիշկների մոտ եւ փորձել է նրանց համոզել, որ լուրջ հիվանդ է ծանր ռոքով, քանի որ տարվա ընթացքում երեք հարյուրից ավելի համերգ է այցելել:

Երաժշտական նախասիրությունների պատճառով նա հաճախ ստիպված է փոխել աշխատատեղը, հայտնում է Mstarz-ը:

Տուլգրենը պնդել է, որ ծանր ռոքի նկատմամբ պաթոլոգիկ սերն իրեն աշխատաշուկայում հատուկ դրության մեջ է գցում, եւ պետական ֆինանսական օգնություն է հարկավոր, գրում է vesti.ru-ն:

Տուլգրենի պայքարը հաջողությամբ է ավարտվել: Նա հիմա սպասք լվացող է աշխատում ռեստորանում, որի ղեկավարությունը թույլ է տալիս երաժշտություն լսել աշխատավայրում (եթե հաճախորդներին չի խանգարում) եւ անգամ ռոք շոուներ այցելելու ժամանակ է տրամադրում երաժշտասերին:  Հաշմանդամության նպաստի շնորհիվ, Տուլգրենը վստահ է, որ կգերազանցի նախորդ տարվա համերգային ռեկորդը: