Սանկտ Պետերբուրգում հրդեհից երկու մարդ է զոհվել, վեց մարդ հոսպիտալացվել է: «Ինտերֆաքսին» ԱԻՆ տարածքային գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ հրշեջները հանրակացարանի հրդեհը տեղայնացրել են ժամը 12:00-ին:

«Ֆոնտանկան» հայտնում է, որ առավոտյան ժամը տասի սահմաններում «01» հեռախոսով հրդեհի մասին հաղորդում է ստացվել:

Փրկարարները պարզել են, որ չորսհարկանի շինության երկրորդ հարկում բռնկում է տեղի ունեցել՝ 700 քկմ մակերեսով: Ժամը 10:40-ին հրդեհին բարդության երրորդ աստիճան է տրվել: Շիջման աշխատանքների ընթացքում հիսունից ավելի մարդ տարհանվել է: