Բրիտանական Բրիստոլ քաղաքի բնակիչ Ռոնալդ Էլդոմի կյանքը բժիշկները փրկել են սպիրտ ներարկելով:
Տարեց բրիտանացին տառապում է ստամոքսային տախիկարդիայով, որի դեպքում արագանում է սրտի աշխատանքը, կրծքում հաճախակի ցավեր են լինում:
Չհետեւելու դեպքում այդ հիվանդությունը կարող է սրտի կանգ առաջացնել: Բժիշկները երկար ժամանակ փորձել են բուժել 77- ամյա տղամարդուն, սակայն էական բարելավում չի նկատվել: Այդ ժամանակ նրանք որոշել են հիվանդի երակից մաքուր էթանոլ ներարկել՝ սրտի կառավարվող նոպա ստեղծելու եւ սրտամկանի մի մասը հեռացնելու համար, հայտնում է MIGnews-ը:
Բժիշկները հասել են ցանկալի արդյունքին: Ռոնալդ Էլդոմի սրտի աշխատանքը կարգավորվել է: Այդպիսով, ալկոհոլի օգնությամբ փրկել են բրիտանացու կյանքը:
Նման վիրահատությունները Եվրոպայում հազվադեպ են տեղի ունենում: Վերջին տարիներին դրանք տասն անգամից էլ քիչ են եղել:





























