Բանգլադեշի իշխանությունները մտադիր են Դաքայից ոչ հեռու գտնվող թռչնաբուծարանում մոտ 150 հազ. հավ ոչնչացնել՝ այնտեղ թռչնագրիպի դեպքեր հայտնաբերելու պատճառով:
«Թռչնաբուծարանում մոտ 150 հազ. հավ կա, 120 հազարին արդեն ոչնչացրել ենք, մնացածներին այսօր կոչնչացնենք», - հայտնել է երկրի գնուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոսադեք Հոսեյնը, որին մեջբերում է AFP-ն:
Թռչնագրիպի համաճարակը Բանգլադեշում սկսվել էր 2007թ., երբ տեղի իշխանությունները ստիպված եղան ոչնչացնել ավելի քան մեկ միլիոն թռչուն: H1N1 համաճարակի վերջին խոշոր հոսքը գրանցվել է 2010թ. մարտին, երբ երկրի հյուսիսի թռչնաբուծարանում ոչնչացվել էր ավելի քան 117 հազար հավ եւ 200 հազար ձու, գրում է Novostimira.com-ը:
2008թ. մայիսից երկրում նաեւ գրանցվել էին վեց հաստատված դեպքեր, երբ այդ վարակվել էին մարդիկ: Սակայն տեղի իշխանությունները վստահեցրել են, որ բոլոր հիվանդները բուժվել են:





























