Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն իրականացնում է իր առաջին պաշտոնական այցը Թուրքիա:

Ինչպես հաղորդում է թուրքական պետական TRT հեռուստառադիոընկերության կայքը, Կոսովոյի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությանը մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի նախագահն ու այլ պաշտոնատար անձինք:

Ապա տեղի են ունեցել բանակցություններ Թուրքիայի եւ Կոսովոյի նախագահների միջեւ: Ավելի ուշ կայանալու է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, նաեւ երկկողմ համաձայնագրերի ստորագրում կլինի: