Ամերիկյան Time ամսագիրը կազմել է սուրբ Ծննդյան ամենահիմար եւ տհաճ պատահարների ռեյտինգը։ Չնայած Սուրբ Ծնունդը հրաշքների ժամանակ է , բայց մարդիկ երբեմն այդ տոնի նախօրյակին ընկնում են շատ անհեթեթ պատմությունների մեջ, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։

Սանտա Կլաուս գոյություն չունի

Նոյեմբերի վերջին ոստիկանությունը կալանավորել է 24-ամյա կանադական Օնթարիո քաղաքի բնակչին, որը Սուրբ Ծննդյան ամենամյա շքերթի ժամանակ քայլել է  փողոցներով եւ պատահած ամեն մի երեխային ասել է, որ Սանտա Կլաուս գոյություն չունի եւ որ դա մեծերի հորինածն է։ Երիտասարդը հարբած էր։ Նրա յուղոտ մազերը կախվել էին տարբեր կողմեր՝ սատանայի կոտոշների նման։

Երեխաներից գողացել են տոնը

Բոստոնում դեկտեմբերի սկզբին տնտեսական խանութի սեփականատիրոջն արթնացրել է  զանգը։ Օրինապահները հայտնել են տղամարդուն, որ նրա խանութն անցած գիշեր գողեր են ներխուժել եւ գողացել են երաժշտական կենտրոնը եւ մի քանի տասնյակ ամանորյա եղեւնիներ, որոնց վաճառքից ստացված միջոցները պետք է ծառայեին որբ երեխաների օգնության համար։ Այդ ժամանակ Սիեթլում թալանվել է խաղալիքների պահեստ , որոնք եւս պետք է ծառայեին բարեգործական նպատակներով։ Ափսոս, որ որոշ մարդիկ գոնե կես սիրտ չունեն։

Ռեգբիստը ծեծել է Սանտա Կլաուսին

Պրոֆեսիոնալ ռեգբիստ բրիտանացի Ռիչարդ Օուենը դատապարտվել է 200 ժամյա հասարակական աշխատանքի այն պատճառով, որ փողոցում հարձակվել է Սանտա Կլաուսի հագուստով մի մարդու վրա, տապալել է գետնին եւ կոտրել նրա ծնոտը։

Հեռուստացույցը թանկ է երեխայից

Սուրբ Ծննդյան առեւտուրի ամենաթեժ ժամանակ Սփրինգֆիլդ քաղաքի բնակիչը իրեն 51 դյույմանոց հեռուստացույց է գնել։ Իհարկե, տղամարդը մոռացել էր, որ առեւտրի էր գնացել ոչ մենակ, այլ իր ընկերուհու 2 տարեկան տղայի հետ։ Ոստիկանությունը երեխային գտել է խանութի մոտի կանգառում կայանած մեքենայի միջից։ Երբ իշխանության ներկայացուցիչները եկան նրա տուն, տղամարդը միացնում էր նոր գնված տեխնիկան։  Տղամարդու խոսքով՝ ինքը նկատել էր տղայի անհայտանալը, սակայն, հարկ չէր համարել ինչ-որ մեկին այդ մասին պատմել։ Անհասկանալի է, թե ինչու է ամերիկացին, որը խանութ էր եկել մեքենայով երեխայի հետ, տուն է վերադարձել ոտքով եւ հեռուսատացույցուվ։