Փորձագետները նկատել են, որ ճապոնացի երեխաների մեջ սկսել է տարածվել գիրությունը, իսկ ամենատագնապալի ցուցանիշները նկատվում են ԱԷԿ-ի վթարի հետեւանքով տուժած Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում, հայտնում է MEDdaily.ru-ն։
Սրանից Ճապոնիայի կրթության նախարարությունը եզրակացրել է, որ հնարավոր է այս երեւույթի հետեւում կանգնած է ճառագայթումը։ Իհարկե՝ անուղղակի։ Ընդհանուր առմամբ՝ փորձագետները զննել են 5-17 տարեկան մոտ 700 հազար դպրոցականների։
Պարզվել է, որ եթե նախկինում քաշի հետ կապված խնդիրները գրանցվում էին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի 10-րդ դասարանցիների մոտ, ապա այն հիմա նկատվում է նաեւ մյուս հասակային խմբերում։ Տվյալ պահին միանգամից յոթ հասակային խմբերի դպրոցականներ գլխավորում են ցուցանիշները։ Հատկապես շատ սուր է իրավիճակը ցածր դասարանցիների մոտ:
Համաձայն նախարարության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության՝ գիրությունը տարածվում է ակտիվության կրճատման հետեւանքով (երեխաները հազվադեպ են զբաղվում սպորտով եւ ֆիզկուլտուրայով մաքուր օդում)։ Բանն այն է, որ ԱԷԿ-ի վթարից հետո մարդիկ վախենում են շատ ժամանակ անցկացնել դրսում։ Համապատասխան փոփոխությունները մտցվել են ուսումնական ծրագրի մեջ։





























