Գիտնականներն ապացուցել են, որ մրսածությունը բուժելու տարածված ժողովրդական միջոցներ համարվող հավով ապուրն  իսկապես այդպիսի նշանակություն ունի` շնորհիվ կարնոզինի պարունակության, որն օգնում է պայքարել հիվանդության զարգացման դեմ վաղ փուլում, տեղեկացնում է  The Daily Mail-ը:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ ապուրը ակտիվացնում է  քթի շրջանում  պաշտպանական մեխանիզմները` թույլ չտալով վարակի ներթափանցումը: Որպեսզի կարնոզինը մշտապես օգնի իմունիտետին,  այն պետք է մշտապես առկա լինի  մարդկային մարմնում:

Գիտնականների կարծիքով` հավով ապուրն ավելի օգտակար է դատարկ արգանակից, քանի որ բանջարեղնի եւ հավի մսի  մեջ պարունակվող օգտակար նյութերը համալիր ազդեցություն են ունենում: