Վլադիսլավ Չելախի դատավարությունը Ղազախստանում անվանել են տարվա գլխավոր իրադարձությունը: Այդ են վկայում քաղաքական լուծումների ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները: «Արկանկերգեն» սահմանային ուղեկալի դեպքերը, որոնց պատճառով դատում են Չելախին, վարկանիշի 3-րդ հորիզոնականում են:
Հարցմանը երկրի 16 քաղաքների 2312 բնակիչ է մասնակցել: Գրեթե 27%-ը Չելախի դատավարությունը տարվա իրադարձություն են համարում: 2-րդ տեղում Ղազախստանի նախագահի հունվարյան ուղերրձն է, 3-դը՝ «Արկանկերգեն» սահմանային ուղեկալի դեպքերը, գրում է Tengrinews.kz-ը:
Թոփ ութնյակում են նաեւ սոցբնակարանային հիմնադրամի ստեղծումը եւ «Մատչելի բնակարան 2020» ծրագրի մեկնարկը, իրավապահների վերաատեստավորումը, EXPO-2017-ն Աստանայում անցկացնելու որոշումը, Աքսայի կիրճի զանգվածային սպանությունը, Սերիկ Ախմետովին Ղազախստանի վարչապետ նշանակելը եւ նոր կառավարության ձեւավորումը:
Հիշեցնենք, Վլադիսլավ Չելախին դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել՝«Արկանկերգեն» սահմանային ուղեկալի իր 14 ծառայակիցների եւ տեղի անտառապահի սպանության գործում մեղավոր ճանաչելով: Նա պատիժը կկրի հատուկ ռեժիմի գաղութում:





























