Ծննդյան տոներիը նշելուց հետո ամերիկացիները նորից նետվել են դեպի խանութները. այս անգամ նրանք վերադարձնում են ընկերներից ու հարազատներից ստացած նվերները:

ԱՄՆ բնակիչների մեծ մասը ակնհայտորեն համաձայն չէ այն պնդմանը, թե կաւեորը ոչ թե նվերն է այլ՝ ուշադրությունը: Տոներից հետո բոլոր նվերները թեստավորվում են եւ դրանցից անպետքները վերադարձնում են խանութներին կամ փոխանակում են այլ ապրանքների հետ:

ԱՄՆ-ում դա անելը շատ հեշտ է. բավական է միայն ասել, որ իրեն այդ իրը դուր չի եկել: Միակ պայմանն այն է, որ ապրանքի գնապիտակը վրան լինի, որից պարզ կլինի, որ ապրանքը հենց այդ խանութից է գնվել, հաղորդում է НТВ-ն:

Այս օրերին ամերիկյան խանութներում կրկին մեծ հերթեր են գոյացել, որտեղ մարդիկ խոստովանում են, որ բացելով Ամանորի նվերները, ընտրում են, թե դրանցից որոնք վերադարձնեն խանութներ: