Corriere della Sera-ի լրագրողները կազմել են ամենաանհեթեթ սուրբծննդյան նվերների ցանկը: Ցանկում հայտնվել են լուսանկարների շրջանակները, սիրելի հեղինակի գիրքը եւ կաշվի փոխարինիչից դարչնագույն պորտֆելը: Վերջինը վարկանիշի բացարձակ առաջատարն է:
Երկրորդ տեղում Samsung հեռախոսների կաշեպատ պատյաններն են, որ նվիրում են iPhone ունեցողներն են, իսկ երրորդ տեղում ցանկացած իր է, որի վրայից պոկված են գնապիտակները:
Չորրորդում` լուսանկարների շրջանակն է, 5-րդում` դիետիկ կոնֆետները: Վեցերորդ տեղում սիրելի հեղինակի գիրքն է: Ցանկում են նաեւ պուդելի կերամիկական արձանիկը, ջերմացնող պիժաման:





























