Գիտնականները պարզել են, որ նույն խաղողի այգում կարող են տարբեր համի խաղողներ աճել: Նույն այգու տարբեր մասերում աճող խաղողների մեջ առկա միկրոբների քանակի ու որակի տարբերությունն ունակ է փոխել գինու փունջը տարբեր պահեստարաններում: Այսպիսին են հետազոտության արդյունքները, որոնք PLOS ONE պարբերականում հրապարակել են Սթելենբոշի համալսարանի (Հարավային Աֆրիկա) գիտնական Մատհաբատհա Սետատին եւ նրա գործընկերները:
«Գինու արդյունաբերության մեջ հատկապես կարեւոր են խաղողի այգում առկա սնկային ընկերակցությունները: Միկրոբների բազմազանության առկայությունը կարող է նպաստել ստացվող գինու համային հատկությունների դրսեւորմանը»,-պարզաբանել են հեղինակները:




























