Յուրաքանչյուր 5-րդ ծխող, ով փորձում է թողնել այդ վատ սովորությունը, չի դիմանում ծխելու գայթակղությանը առաջին 24 ժամում, իսկ ավելի քան 50 տոկոսն ունակ է դիմանալ 5-6 օր: Այսպիսին են բրիտանական փորձագետների անցկացրած հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցել է 6200 նախկին ծխող: Նրանցից յուրաքանչյուրը փորձել է թողնել ծխելը միջինը 4 անգամ, իսկ յուրաքանչյուր 10-րդի մոտ եղել է 10 անհաջող փորձ: Թեեւ այդ ամենին, նրանց 45 տոկոսն ամեն օր մտածում է այդ կախվածությունից ազատվելու մասին:
Հարցվածների 60 տոկոսը նախատեսել է վերջին ծխախոտը ծխել հունվարին, գրում է MED Daily-ը:





























