Բրիտանական հեղինակավոր «Time» ամսագրի լրագրողները կարծում են, որ ամենահանրահայտ վիրուսային նորությունների ուսումնասիրումը շատ բան է ասում ժամանակակից հանրության կարիքների եւ հետաքրքրությունների մասին:
Գեյ-թխվածքաբլիթ
Ամերիկյան «Oreo» հայտնի թխվածքաբլիթների արտադրողը սկանդալ էր հրահրել` Facebook –ի էջում ավանդական սպիտակ կրեմի փոխարեն դնելով ծիածանագույն կրեմով զարդարված թխվածքաբլիթի նկարը: Այսպիսով, ընկերության սեփականատերերը ցանկացել էին նշել Նյու Յորքում նույնասեռ ամուսնությունների լեգալացման տարեդարձը:
«Կարտոֆիլային Հիսուս»
Տարեց իսպանուհու պատմությունը, ով որոշել էր ինքնուրույն կերպով ռեստավրացիայի ենթարկել հնագույն կաթոլիկ որմնանկարը` Հիսուսի դիմապատկերը վերածելով կապիկի հիշեցնող ինչ-որ բանի, հաշված րոպեների ընթացքում տարածվեց աշխարհով մեկ: Ողջ աշխարհի օգատատերն սկսեցին «վերածնված» ստեղծագործության համար անվանում փնտրել, վերջում կանգ առան «կարտոֆիլային Հիսուսի» վրա:
«Մոխրագույնի հիսուն երանգները»
«Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ եռապատումը դարձել է դեռահասային «Մթնշաղ» ֆիլմի անալոգը: Բրիտանացի հեռուստասցենարիստի կողմից գրված պատմությունն այնքան պոպուլյար է դարձել, որ ծնողներն սկսել են իրենց երեխաներին սերիալի հերոսների անուններով կոչել:
Ռեփեր PSY
Այս բառերն ինքնին խոսուն են:





























