Galleon հիմնադրամի նախկին ղեկավար եւ համահիմնադիր միլիարդատեր Ռաջ Ռաջարաթնամը, որը բանտում պատժաչափն է կրում, համաձայնել է 1,5 միլիոն դոլար վճարել ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC): Bloomberg-ը հայտնում է, որ այդպիսով դատապարտյալը մտադիր է կարգավորել դատավարությունը:
Ամերիկյան բորսային կարգավորողը մտադիր էր Ռաջարաթնամից 1,3 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալ: Դա հավասարազոր էր հավելյալ շահույթին, որը թրեյդերը ստացել էր ինսայդի դրույթների խախտման միջոցով: Եւս 147 հազար դոլար Ռաջարաթնամը կվճարի որպես տուգանք:
SEC-ի դատավարությունը, որը Ռաջարաթնամը պատրաստվում է կարգավորել վճարման միջոցով, անկախ է, եւ սկսվել էր «ինսայդի» գործից, որի դատավճիռն արդեն կայացվել է, գրում է lenta.ru-ն:
Ռաջ Ռաջարաթնամը 2011թ. հոկտեմբերին դատպարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով անօրինական գործարքների շնորհիվ եկամուտներ ստանալու մեջ։ Ռաջ Ռաջարաթնամի գործով դատապարտվել էին 50 մարդ` Galleon-ի աշխատակիցներ, նաեւ՝ այլ ընկերությունների մասնագետներ, որոնք նրան ինսայդերական տեղեկատվություն էին տրամադրել: Մասնավորապես, հունիսին մեղավոր էին ճանաչել Goldman Sachs-ի նախկին տնօրեն Ռաջաթ Գուպտային:




























