Հետազոտողների կարծիքով, ծնեբեկը կարող է փրկել խումհարի սիմպտոմներից, գրում է The Telegraph-ը: Ծնեբեկի մեջ կա նաեւ միացություն, որը պաշտպանում է լյարդի բջիջները թունավորումից: Մարդու բջիջների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ծնեբեկու առկա հանքային նյութերը եւ ամինաթթուները փոխարինում են այն բջիջներին, որոնք կորսվում են ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Իսկ դրանց պակասից գլխացավ է սկսվում, որոնք բնորոշ են խումհարին:

Բացի այդ, նվազում է լյարդի սթրեսի ընդհանուր ցուցանիշը, հաղորդում է MEDdaily.ru.-ն:

Հարավային Կորեայի Չեջուի ազգային համալսարանի աշխատակիցները խորհուրդ են տալիս սննդակարգում օգտագործել ոչ միայն ծնեբեկի տերեւները, այլեւ՝ արմատները: Արժե նշել, որ համաշխարհային մասնագետները վաղուց են պայքար մղում խումհարի ազդեցության դեմ: