Իսրայելական ռազմական օդուժը հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային մասին:

Reuters-ի տվյալներով, հարձակման թիրախ է դարձել Եգիպտոսի հետ սահմանի ստորգետնյա թունելը: Իսրայելում կարծում են, որ թունելների միջոցով զինյալների համար Եգիպտոսից Գազայի հատված է առաքվում սպառազինություն:

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Իսրայելը դեռ զերծ է մնում կատարվածը մեկնաբանելուց:

Միեւնույն ժամանակ, նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել է բարձր մակարդակով իսրայելա-պաղեստինյան հանդիպումների նոր փուլի մասին: Ամերիկյան կողմից մասնակցելու են ԱՄՆ Մերձավոր Արեւելքում հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: