Ուկրաինացի գիտնական,  փիլիսոփա  եւ հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գիրքը շարունակում է ներկայացվել լայն հանրությանը: Հունվարի վերջին մեծածավալ աշխատությանը կծանոթանան Մոսկվայում:  Իրինա Գայուկը «Analitika.at.ua»-ին տեղեկացրել է, որ շնորհանդեսը տեղի կունենա Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարական գիտությունների ակադեմիայի Քաղաքաշինության եւ ճարտարապետության պատմության ու տեսության գիտահետազոտական ինստիտուտում, որի նախաձեռնողը Ռուսաստանի հայերի միությունն է եւ Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարական գիտությունների ակադեմիան:

Այնուհետեւ Ուկրաինայի հայերի պատմությունը կներկայացվի «Արեւելքի ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը» սեմինարում, որի ընթացքում նախատեսվում է Գայուկի զեկույցը` «Արեւմտյան Ուկրաինայի հայերի գեղարվեստական մշակույթն ու ճարտարապետությունը» թեմայով:Հիշեցնենք, որ «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանի» շնորհանդեսն արդեն կայացել է Կիեւում, Երեւանում եւ Մինսկում: