Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հույս ունի Պահպանողական կուսակցության հետ հաղթել 2015 թվականին կայանալիք ընտրություններում եւ մնալ վարչապետի պաշտոնում մինչեւ 2020 թվականը:

«Ես ուզում եմ պայքարել հաջորդ ընտրություններում, հաղթել եւ շարունակել կատարել իմ պարտականությունները»,-հայտարարել է Քեմերոնը բրիտանական Sunday Telegraph պարբերականին տված հարցազրույցում:

Դեւիդ Քեմեոնը Մեծ Բրիտանիայում կոալիցոն կառավարությունը գլխավորել է 2010-ի մայիսին: Նա 43 տարեկան հասակում դարձել է երկրի ամենաերիտասարդ վարչապետը 1812 թվականից ի վեր, հաղորդում է INTERFAX.RU-ն: