Բուրյաթիայում՝ Զակամենսկ-Պետրոպավլովկա ավտոճանապարհից 300 մետր հեռավորության վրա փետրվարի 2-ի երեկոյան հայտնաբերվել է յոթ մարդու դիակ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեն, դիերը պատկանում են գործարարների, որոնք հունվարի 30-ին Զակամենսկից մեկնում էին Իրկուտսկ գործնական նպատակներով:
Գործարարների անհետ կորելու մասին իրավապահներին էին դիմել նրանց հարազատները, որոնք չէին կարողանում նրանց հետ կապվել հեռախոսով: Բոլոր սպանվածների (5 կին եւ 2 տղամարդ) մարմինների վրա հայտնաբերվել են հրազենային եւ կտրող վնասվածքների հետքեր:
Որպես հանցագործության հիմնական վարկած՝ քննիչները դիտարկում են կողոպուտը, քանի որ նրանց մոտ գումար է եղել: Բացի այդ, ըստ իրավապահների, ավազակները լավ տեղյակ են եղել առեւտրականների ուղեւորության եւ ժամի մասին:
Փաստի առթիվ հարուցվել է քր.գործ:




























