Լվովի «Էքսպրես» թերթի լրագրող Տարաս Զոզուլինսկին իր տնային հագուստի վրա գաղտնալսող սարք է հայտնաբերել:
Լրագրողը շտապել է այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին, որոնք նրա բնակարանում խուզարկություն են նշանակել: Սակայն իրավապահ մարմինները նման գործողություններ իրականացնելու համար համապատասխան փաստաթուղթ չեն ունեցել, իսկ բնակարանի խուզարկության ժամանակ վկաներ չեն թույլատրվել:
Մի շարք աղմկահարույց հետաքննությունների հեղինակը կարծում է, որ «գաղտնալսումը» կապված է իր մասնագիտական գործունեության հետ, իսկ խուզարկությունը, որից Լվովի լրագրողը հրաժարվել էր, պետք է վերացներ մնացած բոլոր հետքերը, հայտնում է Der Standart-ը (թարգմ.՝ InoPressa):
Միջադեպից որոշ ժամանակ առաջ հրապարակվել էր Ղրիմի ափին գտնվող անշարժ գույքի հափշտակմանը երկրի վարչապետ Ազարովի եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասնակցության մասին լրագրողի դիմակազերծող հոդվածը:





























