Խուլիո Իգլեսիասը մենահամերգ կտա Երեւանում: NEWS.am-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից հայտնեցին, որ համերգը տեղի կունենա մարտի 18-ին: Հայտնի է, որ իսպանացի աշխարհահռչակ երգիչը Հայաստան կժամանի Global Arts & Invitro ընկերության հրավերով:
Ըստ Facebook-ում երգչի էջի տեղեկության՝ մարտին նա ութ համերգ ունի, որոնցից մեկը կկայանա Հայաստանում: Համերգները կսկվեն մարտի 1-ից՝ Կրասնոդարում, հետո մարտի 4-ին համերգ կկայանա Սանկտ Պետերբուրգում, այնուհետեւ՝ Կիեւում, Դնեպրոպետրովսկում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում: Մարտի համերգաշրջանը կավարտվի Դուբայում՝ մարտի 21-ին:
Իգլեսիասը հայտնի է նաեւ, որ իր երգացանկից շատ երգեր կատարելու է այն երկրների մայրենի լեզուներով, որտեղ այցելում է: Սակայն հայտնի չէ՝ իսպանացի երգչի երեւանյան երկրպագուները հայերենով կատարում կլսեն, թե ոչ:




























