Գերմանական Patriot զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներով նավը հունվարի 8-ի առավոտյան Տրավեմյունդե նավահանգստից (Շլեզվիգ-Գոլշթայն դաշնային տարածք) ուղեւորվել է Թուրքիա: Հենց նույն օրը Հոլանդիայի Էյնդհովենայից «Ինջիրլիկ» (Թուրքիայի Ադանա նահանգ) ռազմաօդային կայան են մեկնել հոլանդացի եւ գերմանացի մի քանի տասնյակ զինծառայողներ, որպեսզի սկսեն համալիրների տեղակայման նախապատրաստական աշխատանքները:
Թուրքական սահմանին Դաշինքի ղեկավարության ներքո կտեղակայվեն ընդամենը վեց զենիթահրթիռային մարտկոցներ՝ երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից: Առաջին մասը Թուրքիա էր հասել դեկտեմբերի կեսերին: Հոլանդիան տեղափոխումն սկսել էր նախօրեին: Սպասվում է, որ բոլոր վեց մարտկոցները ռազմական հերթապահության կկդրվեն հունվարի վերջին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԶՀՀ-ի բաղադրիչները, ինչպես նաեւ մնացած սպառազինությունը տեղակայված են 130 հատուկ արկղերում: Դանիական Suecia Seaways նավում կան նաեւ ռազմատրանսպորտային 300 միջոցներ: Ենթադրվում է, որ բեռը Թուրքիա կհասնի հունվարի 21-ին:
Երկու գերմանական Patriot գումարտակներն էլ կտեղակայվեն Ղահրամանմարաշ քաղաքից ոչ հեռու՝ Սիրիայից հարյուր կմ հեռավորության վրա: Թուրքիա կուղարկվեն մինչեւ 350 զինծառայող:





























