ԱՄՆ-ի ֆինանսների նախարար կարող է դառնալ Սպիտակ տան աշխատակազմի գործող ղեկավար Ջեյքոբ Լյուն: Bloomberg-ը հայտնում է, որ ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնական նշանակումը սպասվում է այս շաբաթ:

Լյույի գլխավորած Վարչա-բյուջետային վարչության հիմնական առաջադրանքը դաշնային բյուջեի եւ տնտեսական գերատեսչությունների վերահսկողության հարցում նախագահին օգնելն էր:

Ֆինանսների նախորդ նախարար Տիմոտի Գայթները նախորդ տարվա ամռանը Բարաք Օբամային հայտնել էր առաջիկայում պաշտոնը լքելու իր մտադրության մասին:  ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածուի հարցն ավելի քան երբեք սրված է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական դրությունը, գրում է aif.ru-ն: