Ամանորյա տոնական օրերին հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային եւ ալկոհոլային թունավորման, ինչպես նաեւ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների եւ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքիեւ պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաեւ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթեւ, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին եւ մրգերին:




























