Հունվարի 21-25-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ պատվիրակները կքննարկեն ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ զեկույցը, մասնավորապես, հակամարտության գոտիներում ստեղծված հումանիտար իրավիճակը:

ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում են նաեւ Ադրբեջանի ստանձնած պարտավարությունների կատարման, ինչպես նաեւ այդ երկրում քաղբանտարկյալների առկայությանը վերաբերող հարցերը: Պատվիրակները կքննարկեն նաեւ Եվրոպայում մամուլի ազատության հետ առնչություն ունեցող հարցեր:

Նստաշրջանի ընթացքում սպասվում է Եվրամիության՝ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնկատար Շտեֆան Ֆյուլեի ելույթը: