Այսօր՝ հունվարի 8-ին, Հնդկաստանի բանակի երկու զինվոր է սպանվել վիճելի Քաշմիրի տարածքում գտնվող Հնդկաստանի Զինված ուժերի անցակետի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը:
Հարձակման է ենթարկվել մենդհարի հատվածում գտնվող Սոննա Գալի անցակետը: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը գործել են Պակիստանի զինվորականները:
Իր հերթին, Պակիստանը հերքել է իր մասնակցությունը հնդիկ զինվորների սպանությանը, հաղորդում է Reuters-ը:
Հունվարի 6-ին Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ հնդիկ զինծառայողները հատել են վերահսկման գիծը Քաշմիրի շրջանում եւ հարձակվել Պակիստանի բանակի անցակետի վրա, որի հետեւանքով մեկ զինվորական զոհվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել Հաջի Պուր հատվածում, հաղորդում է «Կոմերսանտը»: Հնդկական կողմն, իր հերթին, հայտնել է, որ իրենք կրակ են բացել ի պատասխան Պակիստանի կողմից արձակված կրակոցների, որի նպատակն է եղել ապահովել գրոհայինների անցումը հնդկական տարածք:





























