Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության միջոցով 28.12.2012թ-07.01.2013թ ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 50 հեռախոսազանգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Դրանցից 22-ը տեղեկատվական բնույթի էր, 3-ը կապված էր
0-7տ երեխաների անվճար բուժօգնության հետ, 5-ը վերաբերում էր ծննդօգնությանը, 7-ը` մասնագիտացված բուժօգնությանը , 5-ը` ամբուլատոր պոլիկլինկական բուժօգնությանը, 2-ը դեղորայքին, իսկ 6 հեռախոսազանգ Առողջապահության նախարարության գործառույթներին չվերաբերող հարցերի էին առնչվում:
«Բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրվել են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կատարվել է համապատասխան միջամտություն խնդիրը կարգավորելու նպատակով»,- վստահեցրին Առողջապահության նախարարությունից:





























