Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առաջարկով սույն հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրով կարգավորվում են միջազգային փոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, սակագների ձեւավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջեւ կոմերցիոն համագործակցության եւ այլ հարցեր: