Թեեւ Վաշինգտոնում Անկարայի դաշնակիցների ջանքերին, ամերիկյան Սենատը հրաժարվել է հավանության արժանացնել ամերկյան ռազմածովային նավերը Թուրքիային փոխանցելու հարցը, տեղեկացնում է «The Armenian Weekly»-ին` վկայակոչելով Ամերիկայի հայ ազգային կոմիտեին: Նշենք, որ ավելի վաղ Ներկայացուցիչների տունը հավանության էր արժանացել այս վիճելի առաջարկը բուռն քննարկումներից հետո:
«Մենք միանում ենք մեր հայ-հունական ընկրներին եւ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Էնգելին, Շերմանին, Բիլիրաքիսին եւ Սարբեյնսին` այս վիճահարույց հարցին հակազդելու համար, որով հրթիռային կառավարմամբ երկու ֆրեգատ է տրվում Թուրքիային»,-ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կապիտոլիումի բլուրում անցած շաբաթ տարածած իր նամակում Ամերիկայի հայ ազգային կոմիտեն նշել էր, որ «նման փոխանցումը կարող է ամրապնդել Անկարայի ռազմածովային հանարավորություններն այն ժամանակ, եւ նա օգտագործում է իր ծովային նավատորմը ագրեսիվորեն վիճարկելու համար իր էներգետիկ ռեսուրսները հետազոտելու Կպրոսի իրավունքը»:
Կոմիտեն նաեւ ընդգծել էր, որ «նավերի փոխանցումը Թուրքիայի առաջնորդների համար վտանգավոր ազդանշան կլինի առ այն, որ մեր կառավարությունը հավանության է արժանացնում այդ երկրի կողմից Կիպրոսի օկուպացիան, Իսրայելի նկատմամբ նրա մարտական կեցվածքը, Հայաստանի շրջափակումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրա միջամտությունը, քրիստոնյաների, քրդերի եւ այլ փոքրամասնությունների իրավունքների խախտումները»:





























