«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական օրերին գտնվել է Ֆրանսիայում։
«Նա իր ընտանիքով Ֆրանսիայի Նիցցա քաղաք է մեկնել անցած տարվա վերջին՝ Սուրբծննդյան օրերից առաջ եւ այնտեղ է անցկացրել նաեւ Նոր տարին։ Մենք փորձեցինք ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակից պարզել՝ արդյոք Ծառուկյանը վերադարձե՞լ է Հայաստան, թե՞ Նիցցայում է անցկացնելու նաեւ հին Նոր տարին։ Իվետա Տոնոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե Գ. Ծառուկյանն ամանորյա տոներն անցկացրել է արտերկրում եւ արդեն վերադարել է, բայց չցանկացավ հաստատել կամ հերքել մեր այն լուրը, որ ԲՀԿ նախագահը եղել է Նիցցայում՝ ասելով, թե դա խիստ անձնական տեղեկատվություն է»,- գրում է «Ժամանակը»։





























