«Ժամանակ» թերթի տեղեկություններով, Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատությունից դեկտեմբերի 28-ին փախուստի դիմած 9-ամյա Տիգրանը դեռ մի քանի ամիս կմնա ՀՕՖ-ում։

«ՄԻՊ-ի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից տեղեկացանք, որ այժմ հետաքննություն է ընթանում եւ հետաքննության ընթացքում պարզ կդառնա՝ երեխային իրո՞ք ծեծում էին հաստատությունում, թե՝ ոչ։ «Առայժմ դրանք միայն Տիգրանի խոսքերն են»,- ասաց մամլո խոսնակը։ Սա առաջին դեպքը չէ, որ Տիգրանը փախչում է գիշերօթիկից։ Երեխայի խոսքերով՝ իրեն այնտեղ ծեծում են։ Տիգրանի մայրը գտնվում է բանտում, իսկ խնամակալը պապիկն է»,- գրում է «Ժամանակը»։