Իրաքում Պենտագոնի հետ պայմանագրով աշխատող ամերիկյան մասնավոր ընկերությունը 5,3 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել Իրաքի մի քանի բանտերի, այդ թվում՝ տխրահռչակ «Աբու Գրեյբի» նախկին բանտարկյալներին: 

Դեռեւս չորս տարի առաջ 71 տուժածների անունից  ներկայացված դատական հայցում «Էլ-3 սերվիսեզ» ձեռնարկության աշխատակիցները մեղադրվում էին մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ, այդ թվում` բանտարկյալների նկատմամբ տանջանքների եւ բռնությունների կիրառման:Իրաքցիները պնդում են, որ այդ հանցագործությունների զոհ էին դարձել 2003-2007թթ. Սադամ Հուսեինի վարչակագի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ  «Էլ-3 սերվիսեզ» ձեռնարկությունը ռազմական պայմանագրերով վաստակել էր հարյուրմիլիոնավոր դոլարներ, վերջերս այն ընդգրկվել էր Պենտագոնի խոշորագույն «Էնջիլիթի հոլդինգս» խոշոր կապալառուի  ստորաբաժանման կազմում: