Հայկական արմատներով բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանն ու նրա զուգընկեր ռեպեր Քանյե Ուեսթը վերջապես անշար գույք են գնել Բել Էյրում (Կալիֆորնիա)՝ 11 մլն դոլարով։

Ըստ Daily News-ի, առանձնատան մակերեսը 10 հազար ք/մ է։ Տունն այն տեսքով, որ գնել է զույգը, նրանց հարմար չի եղել, եւ նրանք արդեն սկսել են ձեւափոխման աշխատանքները՝ փոխարենը ձեւավորելով իտալական ոճի վիլա՝ սպորտային դահլիճով, կինոթատրոնով, լիարժեք գեղեցկության սրահով, բոուլինգի սրահով, բասկետբոլի դաշտով եւ երկու լողավազանով։

Քիմն ու Քանյեն տունը գնել են մի քանի շաբաթ առաջ եւ իսկական ընտանկեկան բույն են հյուսում։