Ախալցխայում հայի տանը մարիխուանա են գտել: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալով՝ ոստիկանության աշխատակիցները Գրիգոր Ա.-ի տնից (Սամցխե-Ջավախք, Արեւելյան Վրաստան) մեկուկես կգ չորացրած մարիխուանա են առգրավել:
«Իրավապահ մարմինների աշխատակիցները Գրիգոր Ա.-ի տնից եւ կցակառույցներից 1,495 կգ չորացրած մարիխուանա եւ երեք KD դետոնատոր են առգրավել», - ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: «Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ 1958թ. ծնված Գրիգոր Ա.-ն ձերբակալության ժամանակ թմրանյութերի ազդեցության տակ է եղել:
Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածի երրորդ մասի համապատասխան` թմրամիջոցների ապօրինի պատրաստում, ձեռքբերում, պահպանում, տեղափոխում կամ իրացում, որը մինչեւ 20 տարի կամ անորոշ ժամանակով ազատազրկում է նախատեսում:




























