Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին կվճարի օրական 200 հազար եվրո։ Այս մասին իտալական La 7 հեռուստաալիքով հանրահայտ հաղորդման ժամանակ հայտարարել է հենց միլիարդատեր, մեդիամագնատ Բերլուսկոնին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 24-ին Միլանի դատարանը վերջնական որոշում է կայացրել Բերլուսկոնիի եւ Լարիոյի միջեւ ապահարզանի շրջանակներում ունեցվածքի բաժանման մասին՝ պարտավորեցնելով նախկին վարչապետին իր նախկին կնոջը վճարել ամսական 3 մլն. եվրո, այսինքն օրական 100 հազար եվրո։ «Դուք սխալ եք տեղեկացված։ Խոսքը գնում է օրական 200 հազար եվրոյի մասին»,- հաղորդման ընթացքում հայտարարել է Բերլուսկոնին։ Նա դատարանի կողմից հաստատված այդ որոշումն անվանել է «երեք ֆեմինիստ եւ կոմունիստ կին դատավորների որոշում»։
Հեռուստահաղորդման ընթացքում 76-ամյա Բերլուսկոնին անթաքույց երջանկությամբ հաղորդել է նաեւ, որ նոր ծնվել է իր 7-րդ թոռը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։




























