Բրիտանիայի թագուհին փնտրում է փորձառու սպասք լվացող։ Վարձատրությունը քիչ է, սակայն սպասքն անհրաժեշտ է ճաշից հետո լվանալ ե՛ւ հանգստյան օրերին, ե՛ւ տոն օրերին։ Բայց կթույլատրվի ապրել հենց Բուկինգհեմի պալատում։

«Սպասք լվացողի» մասնագիտությամբ օգնական խոհանոցում»։ Այսպես է հնչում հայտարարությունն, որը հայտնվել է Բուկինգհեմի պալատի կայքում։ Թագավորական ընտանիքը նոր թափուր տեղերի մասին տեղեկությունները միշտ հրապարակում է այդ կայքում։

Պետք է աշխատել շաբաթական 40 ժամ։ Սակայն միշտ պետք է պատրաստ լինել, որ սպասք պետք է լվանալ նաեւ հանգստյան եւ տոն օրերի ճաշից եւ պետական ընդունելություններից հետո, նաեւ տարվա մեջ ամենաքիչը 3 ամիս պետք է անցկացնել շրջագայության մեջ՝ ուղեկցելով թագավորական ընտանիքին մի տիրույթից մյուսը։ Թափուր աշխատանքի առավելությունները՝ հարկ չի լինի վճարել ապրելու համար։ Առաջարկվում է ապրել հենց Բուկինգհեմի պալատում։ Վարձը՝ (տեղի արժեքով) տարեկան 14 000 ֆունտ, հաղորդում է «Վեստի ՖՄ»-ը։

Համացանցում ակտիվ կերպով քննարկվում է՝ ինչպես կարելի է թանկ Լոնդոնում ապրել այդ գումարով։ Բլոգերների կարծիքով՝ թագավորական ընտանիքը պետք է ամաչի իր առաջարկած վարձատրության համար, որից ընկնում է, ըստ քննադատների,ամենանվիրված ռոյալիստների հեղինակությունը։