Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մեկ դեպքը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 40-ը, խարդախության 13 դեպքից` 14-ը, որից մեկը` նախկինում կատարված:
Նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 4 դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























