ԱՄՆ-ում գրիպի ուժեղ համաճարակ է. հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգներում: Համաճարակի հետեւանքով արդեն 18 երեխա է մահացել:

Բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել: Ըստ նրանց՝ պատվաստումն առաջին հերթին անհրաժեշտ  է տարեցներին եւ երեխաներին: Որոշ քաղաքներում պատվաստանյութն անվճար են տրամադրում, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

ԱՄՆ-ում աշուն-ձմեռ տարեշրջանին  ամեն տարի բնակչության 5-20%-ը գրիպով է հիվանդանում: