ԱՄՆ-ում դատարանի որոշմամբ դաշնային կառավարությունը պարտավոր է վճարել բանակից զորացրված նույնասեռականների արձակուրդային վճարները, որի մի մասը նրանք չեն ստացել, քանի որ բաց հայտարարություն են արել իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։ Իշխանությունները համաձայնվել են վճարել զորացրված զինծառայողներին մոտ 2,5 մլն դոլար։

Հայցը դատարան է ներկայացվել 2010 թվականին Քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միության կողմից՝ 181 նախկին զինծառայողների անունից։ Նրանցից յուրաքանչուրը կստանա 14 հազար դոլար, հայտնում է  USA Today-ը։

Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Կոնգրեսն օրենք է ընդունել, որը չեղյալ է դարձնում ԱՄՆ բանակում այդ ժամանակ գործող «Մի՛ հարցրու, մի՛ խոսիր» օրենքը, նշում է «Ռոսբալթը»։ Համաձայն դրա՝ զինծառայողներն իրավունք չունեին հարցնել իրենց ընկերների սեռական կողմնորոշման մասին, բայց, բաց խոստովանությունը պատրվակ դարձավ՝ զինված ուժերից նրանց զորացրմանը։ Այդ դեպքում Պենտագոնը զինծառայողին վճարում էր արձակուրդային վճարի միայն կեսը։