Հիրոսիմայի ռմբակոծությունից հետո երկու մասի բաժանված ատոմային սնկի սեւ-սպիտակ ինքնատիպ լուսանկար է հայտնաբերվել Ճապոնիայի տարրական դպրոցներից մեկում:
Կարծում են, որ ատոմային սնկի պատկերով լուսանկարն արվել է պայթյունի էպիկենտրոնից մոտավորապես 10 կմ հեռավորությունից՝ «Մալիշ» ռումբը քաղաքի վրա նետելուց գրեթե 30 րոպե անց, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Kyodo-ին:
Պատմաբանները գրքերից եւ նշումներից տեղեկացել էին այդ լուսանկարի գոյության մասին, սակայն այն հաջողվել է հայտնաբերել միայն այժմ: Այն հայտնաբերվել է Հիրոսիմա քաղաքի Հոնկավա տարրական դպրոցին պատկանող բազմաթիվ պատմական գրքերի եւ նյութերի մեջ:
Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ռմբակոծությունը կատարվել էր 1945թ. օգոստոսի 6-ին եւ 9-ին: Այն ժամանակ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը քաղաքների վրա «Մալիշ» եւ «Տոլստյակ» ատոմային ռումբեր էին գցել: Հիրոսիմայի ռմբակոծության հետեւանքով զոհվել էր 140 հազար մարդ: Նագասակիում զոհվել էր 70 հազար մարդ:




























