Երուսաղեմում վերջին 20 տարիների ընթացքում ամենաառատ ձյունը եկել է հունվարի 10-ին։ Քաղաքի իշխանությունները փակել են ճանապարհները, հետաձգել են դպրոցի դասերն ու քաղaքացիներին խնդրել են՝ տանից դուրս չգալ մինչեւ եղանակի տաքանալը։

Անցած գիշերվանից սկսված՝ 10-ից 15 սմ-ի հասած տեղումները 1992 թվականից այս կողմ ռեկորդային են դարձել, հաղորդել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Էլիշա Պելեգը։ «Տարեցները դժվարությամբ կհիշեն, թե երբ  է վերջին անգամ այսպիսի եղանակ եղել։ Օրը նվիրեք ընտանիքին։ Ճաշից հետո եղանակի տաքացում է սպասվում, եւ կարող եք դուրս գալ՝ գնումներ կատարելու համար»,- խորհուրդ է տվել նա իր հայրենակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքում դադարեցվել են դասավանդումները, փակվել են մանկապարտեզները, շատ շրջաններում՝ հատկապես բարդ աշխարհագրական տարածքով, դադարեցվել է երթեւեկությունը։ Այնտեղ, որտեղ ավտոբուսներն ու տրամվայներն աշխատում են, երթեւեկությունն անվճար է։ Ոստիկանությունը մի քանի անգամ արդեն փակել է Երուսաղեմ բերող ավոճանապարհները՝ ներառյալ համար առաջին մայրուղին եւ 443 ճանապարհը, որոնք քաղաքը կապում են Թել Ավիվի հետ։