էլեն Կալանդրայի ղեկավարած իտալացի հնագետների խումբը Հռոմի տակ գտնվող հնագույն վիլայում, որը երկու հազար տարի առաջ պատկանել է Մեսալիոս Կորովինուսին` անտիկ գրող Օվիդիուսի հովանավորին, ինքնատիպ բացահայտում է կատարել: Հայտնաբերվել են յոթ քանդակներ, որոնք մարմնավորում են անտիկ պոետի «Կերպարանափոխություններ» ստեղծագործության ամենահայտնի հատվածի` Նիոբեի առասպելի հերոսներին:
Ըստ Կալանդրայի` իր սկսած հետազոտությունը հաջողությամբ է պսակվել 2013թ. սկզբին, հայտնում է vesti.ru-ն` վկայակոչելով BBC News-ին:
Քանդակները հայտնաբերվել են խոր ավազանում, որը շատ շքեղ զարդարված է եղել: Մասնագետները կարծում են, որ երկմետրանոց քանդակները կարող են այնտեղ ընկած լինել երկրաշարժի հետեւանքով: Չնայած որ գլուխգործոցներն ավելի քան քսան դար գետնի տակ են մնացել, բոլորը լավ պահպանվել են: Այժմ գիտնականները գլխավոր խնդիրը քանդակների հստակ տարիքը որոշելն է: Մասնավորապես նրանց հետաքրքրում է, թե երբ են դրանք քանդակվել՝ «Կերպարանափոխությունները» գրվելուց առա՞ջ, թե՞ հետո:





























